Բիաթլոնի կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում, հայտնում է ZDF-ը։
Հուլիսի 28-ին գերմանուհին ու նրա ընկերը բարձրանում էին Լայլա գագաթը, երբ նրանց ուղղությամբ տեղի է ունեցել քարաթափում։ Դա եղել է մոտավորապես 5700 մետր բարձրության վրա։
Դալմայերի ընկերն աղետի ազդանշան է ուղարկել, ինչից հետո սկսվել է որոնողական-փրկարարական գործողությունը։
Դալմայերը ժայռաբեկորի հարված է ստացել ու մահացել, իսկ նրա ընկերոջն ուղեկցել են ճամբար: Նա չի տուժել և տեղում ստացել է օգնություն:
Լաուրա Դալմայերը 31 տարեկան էր։ Բացի կրկնակի Օլիմպիական չեմպիոն լինելուց, նա նաև աշխարհի 7-ակի չեմպիոն էր, 2017 թվականի աշխարհի գավաթի հաղթող: Դալմայերը կարիերան ավարտել էր 2019 թվականին։


