Logo

Կոմիտասի 155-ամյակն է. 15 հետաքրքիր փաստ Վարդապետի մասին

Հեղինակ
Նարինե Մելիքյան
19:06 / 26.09.2024Լուրեր
null

Քյոթահիայում Կոմիտասին անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում հայտնի երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը"

Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:  

Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերին խիստ էր ու պահանջկոտ:

Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

Կոմիտասի տանը խոսում էին միայն թուրքերեն։

Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ:

Սիրում էր նարդի խաղալ ուժեղների հետ: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:

Սիրում էր ժամանակակից իրեր՝ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:

Տաղանդավոր պարող էր: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:

Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.

– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:

Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:

Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

fastnews-ads-banner