Logo

Կորդոբա. «Սպերցյանն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ»

15:53 / 25.08.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան խոսել է իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի` «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Metaratings-ը։

«Դրա մասին մենք առանձին զրուցել ենք։ Նա գիտի, թե որքան եմ իրեն գնահատում։ Սպերցյանին ասել եմ իմ կարծիքը։ Բնականաբար, չեմ կարող մեր զրույցից ամեն ինչ բարձրաձայնել, քանի որ դա անձնական խոսակցություն էր։ Գիտեմ, որ նա ինձ լսել է։

Կարծում եմ` Սպերցյանն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Միայն կարող եմ մաղթել, որ նա լավագույն որոշումը կայացնի այս իրավիճակում և շարունակի աշխատել այնպես, ինչպես անում է»,- ասել է կոլումբացի ֆուտբոլիստը։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner