Logo

Կուրտուա. «Տեբասը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել»

12:29 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին, հայտնում է Sport.es-ը:

«Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահից... Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու վերաբերյալ, բայց մեզ հանգիստ է պետք:

Լավ մրցաշրջան անցկացնելու համար կորևոր է հանգստանալը, քանի որ մենք այն մարզաձի ներկայացուցիչներն ենք, որոնք տարվա ընթացքում ամենաշատ հանդիպումներն են ունենում:

Հուսով եմ՝ Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը կհետաձգվի, քանի որ ֆուտբոլիստի առողջությունն ամենակարևորն է: Այդ մարդը միշտ սիրում է լինել բոլորի ուշադրության կենտրոնում: Ես այլ նախագահ չեմ տեսել, որն իրեն այդպես է պահում»,- նշել է Կուրտուան:

fastnews-ads-banner