Մահացել է ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Դուայթ Մուհամադ Քավին, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով նրա քրոջը՝ Վանդա Քինգին։ Նա 72 տարեկան էր:
Քույրը նշել է, որ լեգենդար բռնցքամարտիկը 5 տարի տառապում էր դեմենցիայով։
Ամերիկացին ծննդականով Բրեքսթոն ազգանունն էր կրում, այն փոխել էր 1982 թվականին՝ իսլամ ընդունելուց հետո։ Նա WBC վարկածով թեթև քաշային կարգում (1981-1983) և WBA վարկածով ծանր քաշային կարգում (1985-1986) աշխարհի չեմպիոն է եղել: 2004 թվականին Քավին ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում։


