Logo

L’Equipe. «Մարսելը» սպառնացել է դատի տալ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգային

22:20 / 22.09.2025Ֆուտբոլ
null

«Մարսելը» սպառնացել է դատի տալ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգային (LFP), եթե ՊՍԺ-ի դեմ Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղը տեղափոխվեր երեքշաբթի, հաղորդում է L'Équipe-ը։

Ֆրանսիայի լիգան մտադիր էր «Մարսել» - ՊՍԺ խաղն անցկացնել սեպտեմբերի 23-ին, որպեսզի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հետ չհամընկներ: Սակայն «Մարսելը» սպառնացել է, որ նման որոշման դեպքում դատական հայց կներկայացնի:

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղը պետք է կայանար սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել էր: Ըստ Լիգա 1-ի կանոնակարգի` եղանակային պայմանների պատճառով հետաձգումից հետո տվյալ հանդիպումը պետք է անցկացվի հաջորդ օրը:

«Մարսել» - ՊՍԺ խաղն արդեն մեկնարկել է, «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը ևս ընթանում է: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվում է Փարիզի «Շատլե» թատրոնում, հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ»-ով:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner