«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ, գրում է L’Équipe-ը։
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները մի քանի շաբաթ է՝ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին փորձում են համոզել պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։
Հավանական գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի երկրի վրա ուշադրությունը։ Աշխարհի 2034թ. առաջնությունն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում։
«Ալ Ահլին» դեռ 2023թ. ամռանն է փորձել ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստին, երբ նա հեռանում էր ՊՍԺ-ից։
«Ինտեր Մայամին» էլ այժմ քայլեր է ձեռնարկում` Մեսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար։ Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
38-ամյա հարձակվողն ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը, 64 խաղում 52 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։