Logo

La Gazzetta dello Sport. «Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է «Բետիս» տեղափոխվելուց

23:27 / 27.07.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին հրաժարվել է կարիերան «Բետիսում» շարունակելուց, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Շաբաթներ առաջ անդալուզյան ակումբը համաձայնեցրել է Ասլանիի տրանսֆերը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից։

Ալբանացին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում և այլ առաջնություն տեղափոխվելու տարբերակներ չի դիտարկում։

«Ներաձուրիի» ղեկավարներն Ասլանիին հայտնել են, որ հույսեր չեն կապում նրա հետ, սակայն իտալական ոչ մի ակումբ նրան դեռ առաջարկ չի արել։

Եթե երիտասարդ կիսապաշտպանը զիջումներ չանի, միլանյան գրանդը նրան կուղարկի վարձակալության, բայց «Ինտերը» նախընտրում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Ասլանին «Ինտերում» է 2023թ. հուլիսից, 99 խաղում 4 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։

fastnews-ads-banner