«Նապոլին» ակումբի համար ռեկորդային աշխատավարձի բյուջե ունի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Աձուրին» 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին կվճարի ընդհանուր 160 միլիոն եվրո աշխատավարձ։
Նախորդ մրցաշրջանի համեմատ` Իտալիայի չեմպիոնի աշխատավարձի բյուջեն ավելացել է 50 միլիոնով։
Այժմ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Ռոմելու Լուկակուն ու Կևին Դե Բրույնեն, որոնք ստանում են 6-ական միլիոն եվրո աշխատավարձ։


