Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 17-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Ռաֆինյան 36 խաղի էր մասնակցել, խփել 18 գոլ և կատարել 11 ասիստ: Յամալը մասնակցել էր առաջնության 35 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 15 ասիստ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նվաճել էր Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը: