Միլանի «Ինտերի» և Կանադայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեյջոն Բյուկենենը տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Տրանսֆերի համար «Դեղին սուզանավը» միլանյան գրանդին վճարել է 9 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի ամռանը:
Բյուկենենն այս տարվա փետրվարին էր վարձակալական հիմունքով միացել «Վիլյառեալին», որտեղ անցկացրել է 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը: Ամռանը նա վերադարձել էր «Ինտեր», որը կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել 2024 թվականին «Բրյուգեից»՝ վճարելով 7.3 միլիոն եվրո:


