«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։
Մրցաշրջանի վերջին` Աբու Դաբիի Գրան պրիում բրիտանացի պիլոտը զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը բավարար էր ընդհանուր հաշվարկում մրցակիցներից անհասանելի լինելու համար։
Աբու Դաբիի մրցուղում հաղթեց Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»), իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Օսկար Պիաստրին («Մաքլարեն»)։
26-ամյա Նորիսը պայքարն ավարտեց 423 միավորով, երկրորդը 421 միավորով Ֆերստապենն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Պիաստրին վաստակել է 410 միավոր։
Կոնստրուկտորների գավաթում չեմպիոնությունը վաղուց ամրագրած «Մաքլարենը» վաստակեց 833 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Մերսեդեսը» (469), երրորդը «Ռեդ Բուլն» (451) էր։
2026թ. մրցաշրջանի առաջին Գրան պրին կկայանա Ավստրալիայում մարտի 8-ին։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


