Logo

Լանդո Նորիսը` Հունգարիայի Գրան պրիի հաղթող

22:58 / 03.08.2025Ֆորմուլա 1
null

«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Հունգարիայի Գրան պրին, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Բուդապեշտում կայացած մրցմանը երկրորդը եզրագիծը հատել է Նորիսի թիմակից Օսկար Պիաստրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մերսեդեսի» պիլոտ Ջորջ Ռասելը։

Նախորդ չորս տարիների չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ») զբաղեցրել է միայն 9-րդ տեղը։

Ընդհանուր հաշվարկը 284 միավորով գլխավորում է Պիաստրին։ Նորիսն ունի 275, իսկ Ֆերստապենը` 187 միավոր։

Կոնստրուկտորների գավաթի առաջատարը «Մաքլարենն» (559 միավոր) է, որին հաջորդում են «Սկուդերիա Ֆերարին» (260) և «Մերսեդեսը» (260)։

Հաջորդ Գրան պրին կկայանա օգոստոսի 31-ին Նիդերլանդներում` Զանդվորտի մրցուղում։

Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

fastnews-ads-banner