Logo

Լապորտա. «Ֆլիկը ապրում և շնչում է «Բարսայով»»

20:52 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ ակումբն ու գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր կստորագրեն, հայտնում է As-ը։

«Ես տեսնում եմ, որ նա հանգիստ է, ոգեշնչված և մոտիվացված։ Մենք պայմանագիր ունենք, և վստահ եմ, որ համաձայնության կհասնենք։

Ֆլիկը ապրում և շնչում է «Բարսայով»։ Մենք շատ գոհ ենք նրա աշխատանքից։ Մարզիչը բնավորություն և պարզություն ունի։ Չնայած ճնշմանը` նա վայելում է այստեղ անցկացրած ժամանակը»,- ասել է Լապորտան։

Կատալոնական ակումբի ու գերմանացի մասնագետի միջև գործող պայմանագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner