Logo

Լեհ լրագրող. «Եթե Չերչեսովը նշանակվի Լեհաստանի հավաքականի մարզիչ, մեծ սկանդալ կլինի»

00:30 / 13.06.2025Ֆուտբոլ
null

Լեհ լրագրող Պետր Կուչան բացառել է, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային թիմի ղեկին նշանակի ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովին, հաղորդում է Матч ТВ-ն: Ավելի վաղ մամուլում տեղեկություն կար, որ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչը Լեհաստանի թիմը գլխավորելու թեկնածուներից է:

«Ոչ ոք չի ասել, որ Չերչեսովը դարձել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու։ Ներկայիս իրականությունում նման նշանակումը պարզապես անհնար է. ոչ ոք չի հասկանա, որ Լեհաստանի հավաքականը մարզի ռուս մասնագետ:

Նույնիսկ Մացեյ Ռիբուսը, որը երկար տարիներ խաղացել է Լեհաստանի հավաքականում, համարվում է ռուս, և նրան լավ չեն վերաբերվում։ Եթե Չերչեսովը նշանակվի Լեհաստանի հավաքականի մարզիչ, մեծ սկանդալ կլինի, ինչը ոչ մեկին պետք չէ»,- ասել է լեհ լրագրողը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Միխալ Պրոբեժը հրաժարական էր ներկայացրել և հեռացել Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Լեհ մասնագետն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկիին, իսկ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով