Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալը նվաճեց:
Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Ջեյհուն Ալախվերդիևի դեմ և հաղթեց 2-1 հաշվով: Հայաստանի ներկայացուցիչը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր:
Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի նաև Կնյազ Իբոյանը (92 կգ):