Logo

Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կինոփառատոնում պատվավոր մրցանակ է հանձնել Ռոբերտ Դե Նիրոյին

17:15 / 14.05.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

78-րդ Կաննի կինոփառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 13-ին: Միջոցառման մեկնարկին տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. հոլիվուդյան  դերասան Ռոբերտ դե Նիրոն ստացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը՝ կինոյում ունեցած իր ծառայությունների համար:

Մրցանակը 81-ամյա դերասանին անձամբ հանձնեց հոլիվուդյան աստղ և Ռոբերտի ընկեր Լեոնարդո ԴիԿապրիոն։ Իր ելույթում պատվավոր մրցանակի դափնեկիրը նախևառաջ դատապարտեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը կրճատում է մշակույթի ֆինանսավորումը և պլանավորում է տուրքեր մտցնել արտասահմանյան ֆիլմերի վրա։ Նա կոչ արեց կինոգործիչներին գործողություններ ձեռնարկել և կինոյի լեզվով պատմել անհավանական պատմություններ։

Կաննի 78-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 23-ը Ֆրանսիայում։ 

 

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner