«Մեցն» ու «Ռեյմսը» Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում չպարզեցին հաղթողին` 1-1։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 29-ին «Ռեյմսի» ստադիոնում։
Հաղթանակի դեպքում «Ռեյմսը» կպահի տեղը Լիգա 1-ում. ակումբը զբաղեցրել էր 16-րդ տեղը։ «Մեցը» հնարավորություն ունի մեկ տարի անց վերադառնալու ուժեղագույնների խումբ։ Ստեֆան լե Մինյանի գլխավորած թիմը Լիգա 2-ում գրավել է երրորդ տեղը։
Լիգա 1, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Մեց» - «Ռեյմս»` 1-1 (տեսանյութ)
Մաթյո Ուդոլ, 38 - Սեդրիկ Կիպրե, 52
Պատասխան հանդիպումը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: