Logo

Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» 17 միլիոն եվրոյով պաշտպան է գնել

14:34 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի պաշտպան Օտավիոն «Պորտուից» տեղափոխվել է ֆրանսիական «Փարիզ», հայտնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը վճարել է 17 միլիոն եվրո։

Օտավիոն «Պորտու» էր տեղափոխվել պորտուգալական «Ֆամալիկանից» 12.31 միլիոն եվրոյով։

2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Փարիզը» 46 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Լիգա 1-ի ուղեգիր։

fastnews-ads-banner