Logo

«Լիվերպուլի» երկրպագուները հայհոյել են Դիեգո Սիմեոնեին

11:55 / 18.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղից հետո պատմել է, որ մերսիսայդյան ակումբի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում հայհոյել են իրեն, հայտնում է The Guardian-ը։ 

«Ամբողջ խաղի ընթացքում նրանք հայհոյում են քեզ, բայց դու ոչինչ չես կարող ասել, քանի որ մարզիչ ես։ Գուցե արձագանքս ճիշտ չէր խաղի վերջում, բայց դուք չգիտեք՝ ինչ է նշանակում լսել վիրավորանքներ ու հայհոյանքներ ամբողջ խաղի ընթացքում»,- ասել է Սիմեոնեն։ 

Դիեգո Սիմեոնեն բառացի չի ասել, թե ինչ վիրավորանքներ են հնչել․ «Ես չեմ կարող հասարակության խնդիրները լուծել մամուլի ասուլիսի ընթացքում»։

fastnews-ads-banner