«Լիվերպուլի» խաղացողներն ակումբի նախկին հարձակվող Դիոգու Ժոտայի կնոջ` Ռուտե Կարդոզոյի հետ հարգել են պորտուգալացի ֆուտբոլիստի ու նրա եղբոր` Անդրե Սիլվայի հիշատակը։
Նրանք ծաղիկներ են խոնարհել «Էնֆիլդ» ստադիոնի տարածքում՝ Ժոտային ու Սիլվային նվիրված հատվածում։
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:
For Diogo and Andre ❤️🤍 pic.twitter.com/5tMDOnDwxV
— Liverpool FC (@LFC) July 11, 2025