Անգլիական «Լիվերպուլը» մոտ է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն, հայտնում է The Athletic-ը:
Մերսիսայդցիները «Դեղագործներին» 109 միլիոն ֆունտ (մոտավորապես 130 միլիոն եվրո) են առաջարկել՝ երիտասարդ տաղանդի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիրցն անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի հետ զրուցելուց հետո որոշում է կայացրել տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Բայերը» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 150 միլիոն եվրո: