Logo

Լուիս Էնրիկե. «Ցանկանում ենք պատմություն կերտել»

10:34 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն:

«Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը և նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել:

Սա այս մրցաշարի առաջին խաղն էր, որտեղ կարող էինք Դեմբելեին գործի մեջ տեսնել առաջին րոպեից: Կարծում եմ՝ Ուսմանն այս մրցաշրջանում մեր լավագույն խաղացողն է և արժանի հաղթել ամեն ինչ»,- ասել է Էնրիկեն:

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում ՊՍԺ-ն հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպումը ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner