Logo

Լուիս Էնրիկե. «Մենք «Բավարիային» նվերներ տվեցինք»

11:16 / 05.11.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտությունը (1-2), հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

«Առաջին խաղակեսում մենք «Բավարիային» նվերներ տվեցինք, ու նրանք կարող էին ևս մեկ գոլ խփել: Բայց երկրորդ խաղակեսում քանակական առավելություն ունեինք: Մեր խաղացանկն ամենաբարդն է. մեզ ծանր ճանապարհ է սպասում:

Դեմբելեն նոր վնասվածք ունի, Հաքիմիի մասին էլ տեղեկություններ կունենանք առաջիկա օրերին: Չեմ զայրանում Դիասի վրա, ես շատ լավ հիշում եմ նաև մեր նախորդ հանդիպումը, երբ նմանատիպ վնասվածք ստացավ Մուսիալան»,- ասել է իսպանացին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

fastnews-ads-banner