ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ իր թիմը շատ ավելի վատ պայմաններում է, քան Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը», հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
«Եզրափակիչը մեծ իրադարձություն է, մեծ փորձություն: Անհամբերությամբ ենք սպասում խաղին: «Տոտենհեմի» խաղային ծրագիրն անկանխատեսելի է, քանի որ նրանք փոխել են մարզչին:
Արդեն մեկ ամիս է՝ նրանք միասին են մարզվում, իսկ մենք՝ 1 շաբաթ: Բայց դա արդարացում չէ: Մենք խաղալու ենք 100 տոկոս նվիրումով:
Մրցաշրջանի առաջին խաղն է, և միանգամից եզրափակիչ: Սա նորություն է ՊՍԺ-ի համար: Սովոր չենք նման խաղացանկի: Անհամբերությամբ ենք սպասում խաղադաշտ դուրս գալուն»,- ասել է փարիզյան թիմի գլխավոր մարզիչը:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ՊՍԺ – «Տոտենհեմ» խաղը կկայանա իտալական Ուդինե քաղաքում: Հանդիպումը 23:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


