ՊՍԺ-ն գլխավորող իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ` արժանանալով Յոհան Կրոյֆի անվան մրցանակին:
Նրա գլխավորությամբ փարիզյան գրանդը 2024/25 մրցաշրջանում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, Լիգա 1-ի տիտղոսը, Ֆրանսիայի գավաթն ու Սուպերգավաթը:
Էնրիկեն ներկա չէ Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող մրցանակաբաշխությանը, քանի որ այս պահին ՊՍԺ-ն Լիգա 1-ի 5-րդ տուրի արտագնա խաղում մրցում է «Մարսելի» դեմ:
Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչ ճանաչվեց Անգլիայի ազգային հավաքականը գլխավորող նիդերլանդցի Սարինա Վիգմենը: Նրա գլխավորությամբ Անգլիայի հավաքականը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ նվաճեց լավագույն մարզչի մրցանակը:
«Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:


