Բասկետբոլի Սլովենիայի հավաքականի առաջատար Լուկա Դոնչիչը հեռացել է ազգային թիմի ճամբարից և շտապ մեկնել Լոս Անջելես, որտեղ օգոստոսի 2-ին նոր պայմանագիր կստորագրի «Լեյքերսի» հետ, հաղորդում է Sportklub-ը:
«Ես սպասում եմ, որ նա կժամանի օգոստոսի 4-ից հետո, երբ կատարած լինի իր բոլոր պարտավորությունները Միացյալ Նահանգներում»,- ասել է Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սեկուլիչը։
Սպասվում է, որ ամերիկյան ակումբը Դոնչիչի հետ նոր պայմանագիր կնքելու մասին կհայտարարի հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ սլովենացիները պատրաստվում են Եվրոբասկետ-2025-ին, որը կմեկնարկի օգոստոսի 27-ին:


