Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
34-ամյա ֆուտբոլիստը հուլիսին դարձել էր ազատ գործակալ և մեկ ամիս անց պայմանավորվածության է հասել գերմանական թիմի հետ:
Իսպանացին արդեն բուժզննում է անցել: Տրանսֆերի մասին կհայտարարվի օգոստոսի 26-ին:
Վասկեսը Մադրիդի «Ռեալի» կազմում 23 տիտղոս է նվաճել:
Բունդեսլիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


