Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այս պահի դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն կունենա միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը:
«Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, տվեք նրան հնարավորություն։
Նա երկար ժամանակ է, որ սպասում է իր հնարավորությանը։ Ես չեմ հասկանում, թե ինչու այն դեռ չի տրվել։ Կարծում եմ՝ նա պետք է լինի Ուսիկի հաջորդ մրցակիցը»,- ասել է Լյուիսը:


