69 տարեկանում մահացել է արգենտինական «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Միգել Անխել Ռուսոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերին մասնագետը հոսպիտալացվել էր միզուղիների վարակի պատճառով, և նրա վիճակը հիվանդանոցում վատթարացել էր։
«Մինչև իր վերջին օրը նա նվիրված էր ֆուտբոլի հանդեպ իր մեծ կրքին։ Նրա օգնական Կլաուդիո Ուբեդան հայտնել է, որ գլխավոր մարզիչը հիվանդանոցում լինելու ընթացքում տեղյակ էր ամեն ինչից։ Նա կրքոտ էր իր աշխատանքի հանդեպ և միշտ մնացել էր անսասան մարտիկ և՛ խաղացողի, և՛ մարզչի կարգավիճակում»,- ասված է հայտարարության մեջ։
Որպես խաղացող՝ Ռուսոն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Էստուդիանտեսում»։ 1989 թվականին նա սկսել է մարզչական կարիերան և աշխատել է «Լանուսում», «Վելես Սարսֆիլդում», «Սան Լորենցոյում», «Ալ Նասրում», «Միլյոնարիոսում», «Էստուդիանտեսում» և «Բոկա Խունիորսում»։
Ռուսոն մարզել է «Բոկան» 2007 թվականին, ապա՝ 2020/21 մրցաշրջանում, իսկ վերջին անգամ ակումբ էր վերադարձել 2025 թվականին: 2007 թվականին նա «Բոկա Խունիորսի» հետ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը։


