Logo

Մախաչևի մենեջեր. «Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան»

15:28 / 17.05.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը.

«Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին համեմատաբար լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց Մաքս Հոլոուեյի հետ, ինչպես նաև նոկաուտի ենթարկեց Դասթին Պորյեին։

Պորյեն նույնպես տիտղոսային մենամարտ է ստացել վարկանիշի 12-րդ համարին հաղթելու շնորհիվ։ Հուքերը վնասվածք ստացավ, ուստի Գեյջին մենամարտեց Ֆիզիևի դեմ։

Այս իրավիճակում Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան։ Չեմ կարծում, թե Չառլզը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Արմանի համար»,- նշել է Աբդելազիզը։

Բրազիլացի Չառլզ Օլիվեյրան հունիսի 29-ին UFC-317-ում կմենամարտի վրացի Իլյա Տոպուրիայի հետ ու կվիճարկի Իսլամ Մախաչևի` թեթև քաշային կարգում ազատած չեմպիոնական գոտին։

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner