Logo

Զրկել ավագի թևկապից, չվճարել աշխատավարձ. «Մալյորկան» պատժամիջոցներ է կիրառել

12:49 / 03.09.2025Ֆուտբոլ
null

«Մալյորկան» մի շարք պատժամիջոցներ է սահմանել Դանի Ռոդրիգեսի նկատմամբ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

37-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» դեմ Լա լիգայի 3-րդ տուրի խաղից հետո Ինստագրամում գրառում է արել՝ հրապարակավ մեղադրելով թիմի գլխավոր մարզիչ Յագոբա Արասատեին իրեն խաղաժամանակ չտրամադրելու համար. «Գիտեմ, որ որոշում կայացնողը մարզիչն է, բայց ինձ դուր չի գալիս հարգանքի բացակայությունը նվիրումի ու քրտնաջան աշխատանքի նկատմամբ: Չեմ հասկանում՝ ինչպես կարող է մեկնարկային կազմում խաղալ ֆուտբոլիստ, որը 1 մարզում է անցկացրել թիմի հետ, իսկ պահեստայինների նստարանին մնան խաղացողներ, որոնք երկար տարիներ նվիրված են ակումբին»,- գրել է Ռոդրիգեսը:

«Մալյորկան» մարզումներից կհեռացնի Ռոդրիգեսին, նրան կզրկի ավագի թևկապից, ինչպես նաև չի վճարի այս ամսվա աշխատավարձը:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

fastnews-ads-banner