Logo

«Ման. Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի՝ իր սանին վերադարձնելու համար

15:56 / 25.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

22-ամյա դարպասապահը համաձայնություն է տվել մանկունիական ակումբ տեղափոխությանը: Դրա մասին տեղեկացվել է նաև «Նյուքասլին», որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով:

«Մանչեսթեր Սիթին» 27 միլիոն ֆունտ կվճարի գործարքի համար:

Ջեյմս Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» սան է, ակումբի համակարգում է եղել 2019-2023 թվականներին: Դրանից հետո նա 17.3 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Բարնլի»:

fastnews-ads-banner