Logo

«Ման. Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

23:20 / 29.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթին» «Բարնլիից» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակներն» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել են 31,2 միլիոն եվրո։

22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում դարպասն անառիկ է պահել։ Նա 2015-2023թթ. եղել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։

fastnews-ads-banner