Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան վերջին` 38-րդ տուրի բոլոր հանդիպումները։
«Մանչեսթեր Սիթին» Իլկայ Գյունդողանի և Էռլինգ Հոլանդի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», 71 միավորով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
«Չելսին» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին», 69 միավորով առաջնությունն ավարտեց չորրորդ տեղում ու երկու տարի անց կրկին կխաղա եվրագավաթային գլխավոր մրցաշարում։
«Ֆորեսթը» 65 միավորով 7-րդն է և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Անգլիայից Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցը դարձավ «Նյուքասլը», որը, չնայած վերջին տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Էվերթոնից», 66 միավորով գրավեց 5-րդ տեղը։
66 միավոր է հավաքել նաև «Ասթոն Վիլան», որը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 6-րդ տեղն ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» վերջին տուրում 10 ֆուտբոլիստով «Քրիստալ Փելասի» դեմ խաղում խուսափեց պարտությունից ու ոչ-ոքի գրանցեց։ Մերսիսայդյան գրանդը մրցաշրջանն ավարտեց 84 միավորով։ «Քրիստալ Փելասը» 53 միավորով 12-րդն է։
74 միավորով երկրորդ տեղը գրաված «Արսենալն» էլ 2-1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 38-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2 (տեսանյութ)
Իլկայ Գյունդողան, 21, Էռլինգ Հոլանդ, 72 (11մ)
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Չելսի»` 0-1 (տեսանյութ)
Լիվայ Քոլվիլ, 50
«Նյուքասլ» - «Էվերթոն»` 0-1 (տեսանյութ)
Կառլոս Ալկարաս, 65
«Լիվերպուլ» - «Քրիստալ Փելաս»` 1-1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 85 - Իսմայիլա Սար, 9
Հեռացում` Ռայան Գրավենբերխ, 68 («Լիվերպուլ»)
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»` 1-2 (տեսանյութ)
Ռոս Ստյուարտ, 56 - Կիրան Թիրնի, 43, Մարտին Էդեգոր, 89
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ասթոն Վիլա»` 2-0 (տեսանյութ)
Ամադ Դիալո, 76, Քրիստիան Էրիկսեն, 87 (11մ)
Հեռացում` Էմիլիանո Մարտինես, 45+1
«Տոտենհեմ» - «Բրայթոն»` 1-4 (տեսանյութ)
Դոմինիկ Սոլանկե, 17 (11մ) - Ջեք Հինշելվուդ, 51, 64, Մեթ Օ'Ռայլի, 88 (11մ), Դիեգո Գոմես, 90+3
«Իփսվիչ Թաուն» - «Վեսթ Հեմ»` 1-3 (տեսանյութ)
Նեյթան Բրոդհեդ, 52 - Ջեյմս Ուորդ-Փրոուզ, 43, Ջարոդ Բոուեն, 55, Մուհամեդ Քուդուս, 87
«Վուլվերհեմփթոն» - «Բրենթֆորդ»` 1-1 (տեսանյութ)
Մարշալ Մանետզի, 75 - Բրայան Մբեմո, 20
«Բորնմութ» - «Լեսթեր»` 2-0 (տեսանյութ)
Անտուան Սեմենյո, 74, 88
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։