Logo

«Ման. Սիթին» նորից չհաղթեց, «Չելսին» պարտվեց, այլ արդյունքներ

01:29 / 08.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում չհաղթեց «Բրայթոնին». հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«Քաղաքաբնակները» գրանցեցին երրորդ անընդմեջ ոչ-ոքին։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նախորդ տուրերում չէր հաղթել նաև «Սանդեռլենդին» (0-0) ու «Չելսիին» (1-1)։

«Չելսին» 10 ֆուտբոլիստով մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին», իսկ առաջատարների թվում ընթացող «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Քրիստալ Փելասի» հետ։

«Մանչեսթեր Սիթին» 43 միավորով երկրորդն է, «Ասթոն Վիլան»` նույնքան միավորով երրորդը, «Չելսին»` 31 միավորով 6-րդը, «Ֆուլհեմը»` նույնքան միավորով 8-րդը, «Բրայթոնը»` 29 միավորով 10-րդը, «Քրիստալ Փելասը»` 28 միավորով 14-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»` 1-1

Էռլինգ Հոլանդ, 41 (11մ) - Կաորու Միտոմա, 60

«Ֆուլհեմ» - «Չելսի»` 2-1

Ռաուլ Խիմենես, 55, Հարի Ուիլսոն, 81 - Լիամ Դելափ, 72

Հեռացում` Մարկ Կուկուրելյա, 22 («Չելսի»)

«Բորնմութ» - «Տոտենհեմ»` 3-2

Էվանիլսոն, 22, Էլի Ջունիոր Կրուպի, 36, Անտուան Սեմենյո, 90+5 - Մատիս Տել, 5, Ժոաու Պալինյա, 78

«Էվերթոն» - «Վուլվերհեմփթոն»` 1-1

Մայքլ Քին, 17 - Մատեուշ Մանե, 69

Հեռացում` Մայքլ Քին, 83, Ջեք Գրիլիշ, 90 (երկուսն էլ` «Էվերթոն»)

«Քրիստալ Փելաս» - «Ասթոն Վիլա»` 0-0

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

fastnews-ads-banner