Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորրայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար:
Հայտացուցակում ոչ մի ներկայացուցիչ չունի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» ու «Բավարիայի» անգլիացիները, չնայած հաջորդող օրերին ակումբային Մունդիալին մասնակցելուն, հայտավորվել են: