Logo

Marca. Դի Մարիան կվերադառնա Արգենտինա

21:18 / 29.05.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Բենֆիկայի» եզրային հարձակվող Անխել Դի Մարիան կվերադառնա արգենտինական «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է Marca-ն:

37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում արգենտինացին խաղացել էր նաև Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում և Թուրինի «Յուվենտուսում», այնուհետև վերադարձել էր «Բենֆիկա»:

2022թ. աշխարհի չեմպիոնն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա պորտուգալական ակումբից: Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կվերադառնա հայրենիք:

fastnews-ads-banner