«Լևանտեն» Իսպանիայի Լա լիգայի մեկնարկից 72 ժամ առաջ առաջնության համար գրանցել է միայն երեք ֆուտբոլիստի, հայտնում է Marca-ն։
Վալենսիական ակումբը գրանցել է մեկական պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի` համապատասխանաբար Ադրիան դե լա Ֆուենտեին, Սերխիո Լոսանոյին ու Իվան Ռոմերոյին։ «Լևանտեն» նույնիսկ դարպասապահի չի կարողացել հայտավորել։
Այդուհանդերձ, «Լոս Ազուլգրանասն» իրավիճակը նորմալ է համարում, քանի որ խնդիրը փաստաթղթային է։ «Լևանտեն» հուսով է, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը կհարթի խնդիրը և կկարողանա գրանցել բոլոր ֆուտբոլիստներին։
Լա լիգայի ակումբներից «Էլչեն» նույնպես նման խնդիր ունի և չի գրանցել դարպասապահի։
«Լևանտեն» առաջնության 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում օգոստոսի 16-ին հյուրընկալվելիս կմրցի «Ալավեսի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:30-ին։


