Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը հայտնվել են Լոնդոնում «Բաբելոն» ֆիլմի պրեմիերային։ Արարողության համար Ռոբին ընտրել է Valentino բրենդի կարմիր զգեստ, իսկ Փիթը՝ մոխրագույնի երանգներով վանդակավոր կոստյում։



Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ կինոթատրոններում է հայտնվել Դեմիեն Շազելի «Բաբելոն» ֆիլմը։

«Անզուսպ փառասիրության և ճչացող ավելորդության պատմություն, որը ցույց է տալիս շատ կերպարների վերելքն ու անկումը վաղ Հոլիվուդի անզուսպ անկման և անառակության ժամանակաշրջանում», - ասել են հեղինակները ֆիլմի մասին:

Ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Դիեգո Կալվան, Թոբի Մագուայրը և այլ դերասաններ։









Լուսանկարները՝ Daily Mail-ի


