Logo

Մարկ Էնթոնին և Նադյա Ֆերերյան սպասում են 2-րդ երեխային

13:04 / 30.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

57-ամյա Մարկ Էնթոնիի կինը՝ «Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադյա Ֆերերյան հղի է: Զույգը սպասում է իրենց 2-րդ երեխային: Այս մասին ամուսինները հայտարարել են իրենց ինստագրամյան էջում.

«Շնորհավոր մեր 3-րդ տարեդարձը: Ինչպիսի հիանալի նվեր է անում մեզ կյանքը: Աստված մեծ է: Մարկիտոն ավագ եղբայր կդառնա»,-կից գրել են նրանք:

26-ամյա մոդելն Էնթոնիի չորրորդ կինն է, նրանք ամուսնացել են Մայամիի Պերեսի արվեստի թանգարանում 2023 թվականի հունվարին։

Երգիչը ևս 6 երեխա ունի 3 տարբեր կանանցից՝ Դեբբի Ռոսադոյից, Դայանա Տորեսից և Ջենիֆեր Լոպեսից:

 

fastnews-ads-banner