Իտալացի հանրահայտ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
57-ամյա մասնագետը փոխարինել է պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուին, որի հեռանալն ակումբը հաստատել էր մայիսի 29-ին:
Ալեգրին «Միլանի» հետ աշխատել է 2010-2014 մրցաշրջաններում: Այդ ընթացքում «Ռոսոներին» դարձել էր Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:
«Միլանը» 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ կորցնելով եվրագավաթային մրցաշարերից որևէ մեկին որակավորվելու հնարավորությունը: