Հուլիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը: Այս տարվա միջոցառումը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։
Կոնգրեսի օրակարգում կլինեն միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ տարվա ընթացքում հայագիտության զարգացմանը նպաստող ծրագրերը, համագործակցությունը միջազգային հայագիտական ամբիոնների հետ, ձեռագրական կենտրոնները և հայերեն գրավոր ժառանգության հավաքածուները, ինչպես նաև նոր հրատարակությունները։
Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև առանձին գիտական նիստ՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն։
Միջոցառմանը մասնակցությունը հաստատել են միջազգային հեղինակավոր հայագետներ, պրոֆեսորներ և օտարազգի երիտասարդ գիտնականներ։
Կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի նաև «1 տարվա Հավերժությունը» ցուցադրությունը, որի առանցքում կլինի ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք բերված 13-րդ դարի մեծարժեք մատյանը։


