«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային:
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած «Չելսին» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել փարիզյան թիմի դարպասը:


