Logo

Մատեո Ռետեգին հայտնվել է «Միլանի» թիրախում

18:03 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» լրջորեն հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիի տրանսֆերով, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:

Երբ պարզ դարձավ, որ մի շարք ակումբներ ցանկանում են ձեռք բերել Լուկա Յովիչին, իսկ Տեմի Աբրահամն էլ վերադառնալու է «Ռոմա», «Ռոսոներին» սկսեց ակտիվորեն նոր կենտրոնական հարձակվող փնտրել:

Ռետեգիի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է նաև Թուրինի «Յուվենտուսը», որն առայժմ կոնկրետ քայլեր չի կատարել:

Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին 25 գոլով դարձել էր գլխավոր ռմբարկու:

fastnews-ads-banner