Logo

MD. «Բարսան» կարգավորել է տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա

16:27 / 24.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» կարգավորել է «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղի կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել ասիական շրջագայությունը չեղարկելու մասին՝ պայմանավորված ընկերական հանդիպումների կազմակերպիչների հետ ունեցած ֆինանսական պայմանավորվածությունների խախտմամբ։

Rakuten-ը կվճարի գումարի մնացած մասը։ Ճապոնական թիմի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին, բայց մի քանի ժամ ուշ, քան նախատեսված էր։

Այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պետք է ընտրի այն խաղացողներին, որոնք կմեկնեն Ասիա։

fastnews-ads-banner