Logo

«Մեցը» Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում է

21:53 / 17.05.2025Ֆուտբոլ
null

«Մեցը» Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց «Դյունկերկին»: Հանդիպման միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին. «Դյունկերկից» սեփական դարպասը գրավեց Յասինե Բեմուն:

«Մեցն» անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում իր մրցակցի անունը կիմանա Լիգա 1-ի վերջին տուրից հետո: Բարձրագույն դիվիզիոնում 16-րդ տեղը զբաղեցրած թիմերը «Մեցի» հետ կպայքարի՝ Ֆրանսիայի ուժեղագույն թիմերի առաջնությունում տեղի համար:

2024/25 մրցաշրջանի արդյունքներով՝ Լիգա 1-ի ուղեգիր են նվաճել «Լորյանն» ու «Փարիզը»:

Ֆրանսիայի Լիգա 1, անցումային փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

«Մեց» - «Դյունկերկ»` 1-0 (տեսանյութ)

Յասինե Բեմու, 90+3 (ինքնագոլ)

Հեռացում` Օպա Սանգանտե, 59 («Դյունկերկյու»)

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner