«Մեցը» մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Ֆրանսիայի Լիգա 1:
«Մեցը» «Ռեյմսի» դեմ անցումային փլեյ-օֆֆի դիմակայության պատասխան խաղում 78-րդ րոպեին խփած գոլով ոչ-ոքի կորզեց` 1-1: Առաջին խաղը ևս ավարտվել էր 1-1 հաշվով: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Մեցը» 110-րդ և 114-րդ րոպեներին երկու գոլ խփեց և հաղթեց 3-1 հաշվով:
«Մեցը» վերադառնում է Լիգա 1, «Ռեյմսն» էլ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Լիգա 2-ում:
Ֆրանսիայի Լիգա 1, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Ռեյմս» - «Մեց»` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-2) (առաջին խաղը` 1-1)
Անժե Թիա, 57 - Մաթյե Ուդոլ, 78, Ալֆա Տուրե, 110, Գոթիեր Հեին, 114
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր: