Logo

Մեդվեդև. «Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի»

18:57 / 20.05.2025Թենիս
null

2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի, հաղորդում է БОЛЬШЕ! յութուբյան ալիքը:

«Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս:

Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- ասել է ռուս թենիսիստը:

Կարիերայի ընթացքում Մեդվեդևն աշխատել է ավելի քան 45 միլիոն դոլար:

fastnews-ads-banner