Logo

Մելիքյան. «Եթե լինի առաջարկ, դեմ չեմ լինի գլխավորել Հայաստանի հավաքականը»

23:03 / 04.08.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն «Ալաշկերտի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումից (2-1) հետո կայացած ասուլիսին պատասխանել է նաև Հայաստանի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու վերաբերյալ հարցին:

«Ազգային հավաքականի հարցով ինձ հետ ոչ ոք չի խոսել: Եթե լինի խոսակցություն և առաջարկ, դեմ չեմ լինի գլխավորել ազգային հավաքականը: Ես հայ եմ, հայրենասեր, խոսքն ազգային հավաքականի մասին է»,- ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրել էր, որ Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Մելիքսեթյանը քիչ առաջ էլ հայտնել էր, որ նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ: 

fastnews-ads-banner